Կարեն Մարգարյանը նշանակվել է Հակակոռուպցիոն կոմիտեի գլխավոր քարտուղար

Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Արթուր Նահապետյանի հուլիսի 22-ի հրամանով՝ Կարեն Մարգարյանը նշանակվել է կոմիտեի գլխավոր քարտուղար։

Հրամանի մեջ, մասնավորապես, նշվում է՝

1․ Կարեն Բենիկի Մարգարյանին 2025 թվականի օգոստոսի 1-ից նշանակել Հայաստանի Հանրապետության հակակոռուպցիոն կոմիտեի գլխավոր քարտուղարի պաշտոնում։

2․ Կարեն Բենիկի Մարգարյանի դրույքաչափը սահմանել «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին համապատասխան։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել