«281 միլիոնի մասին Վազգեն Պողոսյանը երբևէ ցուցմունք չի տվել, բայց էս филькина грамота-ների մեջ կա գրած էդ թիվը»․ Սեդրակ Առուստամյանը ցուցմունք է տալիս

Հակակոռուպցիոն քրեական դատարանում այսօր՝ հուլիսի 22-ին, դատավոր Արամ Գրիգորյանի նախագահությամբ շարունակվեց «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանի և «Մուլտի Գրուպ»-ի տնօրեն Սեդրակ Առուստամյանի վերաբերյալ գործի քննությունը։

Iravaban.net-ի փոխանցմամբ՝ դատարանում Սեդրակ Առուստամյանը հարցաքննվում է 2017 թվականին ընտրություններին իր և Վազգեն Պողոսյանի կողմից ընտրակաշառքի վերաբերյալ հաշվետվություն կազմելու մասին։

Նա նշեց՝ Վազգեն Պողոսյանը ցուցունքով հայտնել է՝ ընտրություններն ավարտելուց հետո 3-5 օրվա ընթացքում կազմել է հաշվետվություն, որի մի օրինակը հանձնել է Սեդրակ Առուստամյանին, նույն հաշվետվության մեջ մի դեպքում նշվում է 76 միլիոն 720 հազար դրամ, մյուս դեպքում 281 միլիոն։

Սեդրակ Առուստամյանն ասաց՝ իր համար վիրավորական է, երբ ասում են՝ հաշվետվություն է ներկայացվել․ «Մեղադրական եզրակացության մեջ Վազգեն Պողոսյանի ստացած գումարների վերաբերյալ նշվել է մի հատ 90 միլիոն դրամ, մի հատ 190 միլիոն դրամ, իսկ էս հաշվետվություն կոչվածների մեջ մի տեղ գրած ա 281 միլիոն, որի մասին Վազգեն Պողոսյանը երբևէ ցուցմունք չի տվել, բայց էս филькина грамота-ների մեջ կա գրած էդ թիվը»։

Մանրամասները՝ տեսանյութում։

*Фи́лькина гра́мота-ն ռուսերենում իդիոմ է, որն օգտագործվում է՝ նկարագրելու անարժեք, անիմաստ, ոչ մի իրավական կամ գործնական ուժ չունեցող փաստաթուղթ։ Այն նաև կարող է նշանակել կեղծ փայլով ներկայացվող մի բան, որը իրականում ոչ մի արժեք չունի։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել