Գիշերը արտակարգ դեպք է տեղի ունեցել․ այս պահին ջրազրկված են Օշական, Ոսկեհատ, Ոսկեվազ գյուղերը, ճնշման խնդիրներ կան Էջմիածին քաղաքում և հարակից գյուղերում

«Գիշերը արտակարգ դեպք է տեղի ունեցել: Ինչ որ բնակիչներ ձեռք են տվել Էջմիածին-Ոսկեվազ-Օշական-Ոսկեհատ բաժանարար փականային հանգույցին՝ ջուրը իրենց գյուղերի կողմը ուղղելու և այգիները ոռոգելու համար: 500 մմ-ոց թուջե ջրատարում տեղի է ունեցել ճնշման բարձրացում, որի հետևանքով 6-7 տեղից խողովակաշարը վթարվել է՝ վայրկյանում 40 լիտր ջրի կորստով:

Այս պահին ջրազրկված են Օշական, Ոսկեհատ, Ոսկեվազ գյուղերը, ճնշման խնդիրներ կան Էջմիածին քաղաքում և հարակից գյուղերում: ՎեոլիաԹիմը առավոտից վթարի վայրում է և փորձում է ստեղծված իրավիճակին լուծում գտնել»,-նշված է «Վեոլիա Ջուր» ընկերության հաղորդագրության մեջ։

Ընկերությունը պարաստվում է դիմել ոստիկանություն՝ ապօրինի գործունություն կատարած մարդկանց պատասխանատվության ենթարկելու համար:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել