Արարատի մարզի Գետազատ գյուղում 4-ամյա երեխա է կորել․ լայնածավալ որոնողական աշխատանքներ են ընթանում

Հուլիսի 13-ին՝ ժամը 13:18-ին, ՆԳՆ ՓԾ Արարատի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Գետազատ գյուղի «Բարդիների պուրակ» հանգստյան գոտում երեխա է կորել․ մոտակայքում առկա է նաև առվակ․ որոնողական աշխատանքներ իրականացնելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Այս մասին Iravaban.net-ին հայտնում են ՆԳՆ-ից։

Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ Փրկարար ծառայության և Ոստիկանության ծառայողներ։ Իրականացվում են լայնածավալ որոնողական աշխատանքներ:

Ըստ տարածված տեղեկությունների՝ երեխան 4 տարեկան է, փրկարարները օգտագործում են նաև հատուկ դրոններ։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել