Դատապարտյալները ՔԿՀ-ի ուսուցչին դրդել են իրենց համար զգալի չափերով մարիխուանա ձեռք բերել

Քաղաքացիներ Վարդան Ա.-ին և Ռուստամ Վ․-ին, որոնք հանդիսանում են «Արթիկ» ՔԿՀ-ի դատապարտյալ, մեղադրանք է առաջադրվել նույն քրեակատարողական հիմնարկում գործող «Իրավական կրթության և վերականգնողական ծրագրերի իրականացման կենտրոն» ՊՈԱԿ-ի ուսուցիչ Ա.Ա.-ին իր համար, ինքնությունը չպարզված անձից՝ չպարզված հանգամանքներում ապօրինի, զգալի չափերով «մարիխուանա» տեսակի թմրամիջոց ձեռք բերելու համար։

Ինչպես Iravaban.net-ը տեղեկանում է  «Դատալեքս» դատական-տեղեկատվական համակարգից, գործը մակագրվել է Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Վարսենիկ Մելքոնյանին։

Երկու մեղադրյալներին էլ մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 46-396-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ և 5-րդ կետերով (Թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի, դրանց պատրաստուկների կամ դրանց համարժեք նյութերի (անալոգի) կամ դրանցածանցյալների կամ պրեկուրսորների ապօրինի շրջանառությունն առանց իրացնելը) կետերով։

Մայիսի 2-ին նշանակվել են նախնական դատալսումներ։ Նիստեր են կայացել մայիսի 5-ին, մայիսի 19-ին, հունիսի 25-ին։

Գործով հաջորդ նիստը նշանակվել է հուլիսի 28-ին։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել