«Կարծում եմ` Աղվան Վարդանյանը մի փոքր ավելի շատ, քան որոշ իր ընկերներ, չի գիտակցել, թե որտեղ է գտնվում: Կգիտակցի»,-այս մասին գրառում է կատարել ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը։
«Փորձելով ինքնահաստատվել իրեն կուսակցությունից վռնդած նախկին ընկերների մոտ` թե՛ դահլիճում, թե՛ տեսախցիկների առաջ, մարդը փորձում է աչքի ընկնել: Մեկ մի տափակ բանաստեղծություն է կարդում, մեկ բարձր-բարձր խոսելով ԱԺ դահլիճի մի կետից մյուս կետն է քայլում, նույնիսկ պիջակի թևերն է քշտում: Կարծես ասի` տեսե՛ք, հա՛, ես վատ հագնված եմ, բայց` կարևոր:
Հիմա էլ այս հացկատակն ԱԺ շենքում` իր սենյակում, խմիչք օգտագործելուց բացի որոշել է նաև ծխել նիստերի դահլիճի մուտքի մոտ և հարցազրույցներ է տալիս դրա մասին, վիրավորում, խելոք դեմքի արտահայտությամբ գիժ-գիժ խոսում։
Հաջորդ անգամ ոստիկանից բացի բժիշկ եմ հրավիրելու, որ «բելի գարյաչկայից» քեզ հանի և հրշեջ, որ ջուր պզզացնի, որ բեղերդ ծխելիս հանկարծ չայրվեն»,-գրառել է Սիմոնյանը։
Տեսանյութը՝ այստեղ։