«Ամուսնացյալ քահանաները երբեք դուրս չեն գա Ամենայն Հայոց Կաթողիկոսի դեմ»․ Տեր Մովսես քահանա Սահակյան

Ամուսնացյալ քահանաները երբեք դուրս չեն գա Ամենայն Հայոց Կաթողիկոսի դեմ։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Տեր Մովսես քահանա Սահակյանը։

«Հայ Առաքելական Եկեղեցին Աստծո տունն է, որտեղ բոլոր ծառայողները՝ ամուսնացյալ թե կուսակրոն, միավորված են Քրիստոսի սիրով և ծառայում են Աստծո կամքին: Փորձերը պառակտել Եկեղեցին, առանձնացնելով քահանաներին, հակասում են մեր հավատքի ոգուն: Եկեղեցու գլուխը Քրիստոսն է, և Նրա օծյալը՝ Ամենայն Հայոց Կաթողիկոսը, կանգնած է ծառայության մեջ Աստծո ընտրությամբ:

Եկել է ժամանակը վերջ տալու բոլոր պառակտող և մեր բոլորի հոգևոր ապրումները այլայլող խոսքերին ու քայլերին: Ժամանակի հրամայականն է՝ վերահաստատվել սիրո և միմյանց հանդեպ հոգատարության մեջ. «Թող մեր մեջ սեր լինի» (հմմտ. Հովհ. 13:34-35):
Հ.Գ. Աստծուն երբեք և ոչ ոք չի կարող խաբել»,-գրել է նա:

Նշենք, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում գրել էր․ «Մի շարք ամուսնացյալ քահանաներ իրենց վերադասի հրահանգով ու պարտադրանքով փորձել են վիճարկել երեկվա իմ հայտարարությունը, թե Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու բոլոր ամուսնացյալ քահանաներն իմ եղբայրներն են, որովհետեւ չեն խաբում ժողովրդին եւ Աստծուն»։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել