Հուլիսի 1-ը նշվում է, որպես Պետական պաշտպանության ծառայողի տոն։
Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը հուլիսի 1-ին կարգադրություն է ստորագրել, որում ասվում է․
«Ղեկավարվելով «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ մասի 22-րդ կետով եւ հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի խորհրդի 2017 թվականի դեկտեմբերի 27-ի «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի եւ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի պարգեւներով պարգեւատրման կարգը եւ պարգեւների նկարագրությունը հաստատելու մասին» ԱԺԽՈ-045-Լ որոշման 3-րդ կետով հաստատված 3-րդ հավելվածի 2-րդ կետը՝ կարգադրում եմ.
1. Հայաստանի Հանրապետության պետական պահպանության ծառայության կազմավորման տոնի առթիվ ծառայողական պարտականությունները գերազանց եւ բարձր պատասխանատվությամբ կատարելու համար Պետական պահպանության ծառայության աշխատողներին պարգեւատրել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի հուշանվերով՝ համաձայն 1-ին հավելվածի, ինչպես նաեւ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի շնորհակալագրով` համաձայն 2-րդ հավելվածի»: