ՀԷՑ-ը «պետականացնելու» օրինագիծը համարում եմ անգրագետ օրենքի նախագիծ․ Դավիթ Ղազինյան

Անգրագետ օրենքի նախագիծ է: Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է ՀԷՑ–ի գլխավոր տնօրենի ԺՊ Դավիթ Ղազինյանը` պետականացմանը վերաբերող նախագծի մասին։

«Այսպիսի գործընթաց են նախաձեռնում, բայց այն ընկերության հետ, որը ուզում են խլել, պետականացնել` ոնց ուզում եք ասեք, որևէ ձևով քննարկում չեն նախաձեռնում։ Մենք էլ ունենք թերություններ, դուք էլ, եկեք քննարկենք»,- ասաց Ղազինյանը։

Ինչի՞ չեն ցանկանում քննարկել. հարցրեց Ղազինյանը և ինքն էլ պատասխանեց՝ վախենում են, որ այդ քննարկումների արդյունքում սխալ դուրս կգան։

«Այստեղ խելագարության կանխավարկածի խնդիր կա»,-ասաց նա։

Ղազինյանն ասաց, որ պատրաստվում են բոլոր իրավական միջոցներով պայքարել այս գործընթացի դեմ։

Մանրամասները՝ տեսանյութում։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել