Միայն երեկ ՌԴ տարածք է մտել Հայաստանից արտահանված ծիրանով բեռնված 94 բեռնատար․ Գևորգ Պապոյան

Միայն երեկ՝ հունիսի 27-ին, ՌԴ տարածք է մտել Հայաստանից արտահանված ծիրանով բեռնված 94 բեռնատար։ Հունիս ամսվա ընթացքում ՌԴ է մտել ընդհանուր 720 բեռնատար։
Այս մասին սոցցանցում գրառմամբ հայտնել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը։
«Ծիրանի արտահանում շարունակվում է, միայն երեկ ՀՀ-ից դուրս է եկել ևս 66 բեռնատար՝ բեռնված ծիրանով»,-նշել է նա։
Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել