Միքայել Աջապահյանի կալանքի միջնորդությունը կքննի դատավոր Մասիս Մելքոնյանը։
Փաստաբան Երեմ Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Ինչպես և նախապես նշել էի Երևան քաղաքի դատարանի բոլոր 4 նստավայրերից միջնորդությունը մակագրվեց Ավան նստավայրին չդատավոր Մասիս Մելքոնյանին։
Նորից կասեն որ սա արդար մակագրում էր…
Մեկ այլ գործով նիստի ժամանակ Մասիս Մելքոնյանը շատ էր նեղվել, որ հրապարակային հայտարարել էի, որ ինքը հենց այդպիսի դատավոր է, տեսնենք էսօր ինչա ասելու»։
Հիշեցնենք, որ Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 422-րդ հոդվածի 2-րդ մասով: Միքայել սրբազանը չի ընդունել մեղադրանքը:
Քննիչը միջնորդել է դատարանին կալանավորել Միքայել սրբազանին: Դատարանի կողմից Սրբազանին ձերբակալելու պահից 24 ժամվա ընթացքում դատարանը պետք է որոշում կայացնի: