Իսահակյան-Թումանյան փողոցների խաչմերուկում ժամանակավորապես կդադարեցվի երթևեկությունը: Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից։
«Հարգելի՛ քաղաքացիներ,
տեղեկացնում ենք, որ հունիսի 27-ին ազգային պարերի ուսուցման միջոցառումը կազմակերպելու նպատակով ժ.18:30-21:00-ն երթևեկության համար փակ կլինի Իսահակյան-Թամանյան փողոցների խաչմերուկը»: