«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արման Եղոյանը կարծում է, որ պատգամավորների վարքագծի կանոնագիրք ընդունելու անհրաժեշտություն կա, նշեց՝ պետաիրավական հարցերի հանձնաժողովը զբաղվում է էթիկայի հանձնաժողով ստեղծելու քննարկումներով։
«Այն պետք է լինի կոնսենսուսով, ոչ միայն մեծամասնության դիրքորոշումը հաշվի առնելով։ Հուսով եմ էթիկայի հանձնաժողովը կլինի, և հուսով եմ ատելության դրսևորումները ավելի քիչ տեղ կունենան, եթե ոչ ամբողջությամբ կվերանան մեր քաղաքական խոսքից։ Ատելության խոսքի դրսևորումները պայմանավորված են կոնկրետ ընդդիմադիր գործիչների քաղաքական ծրագրերով, որոնց նպատակն է ՀՀ-ում մարդկանց նյարդերը քանդելը»,-հավելեց Եղոյանը։
Մանրամասները՝ տեսանյութում։