Քաղաքական իշխանությանն անվերապահորեն սպասարկող քննիչներին, դատախազներին ու դատավորներին առաջարկ ունեմ․ Արթուր Ղամբարյան

Քաղաքական իշխանությանն անվերապահորեն սպասարկող քննիչներին, դատախազներին ու դատավորներին առաջարկում եմ ՀՀ իրավական համակարգ ներմուծել Vox Primi Ministri, Vox Populi et Dei (Վարչապետի ձայնը՝ ժողովրդի և Աստծու ձայնն է) կամ Vox Rectoris Publici, Vox Dei et Civium (Հանրային ղեկավարի ձայնը՝ Աստծու և քաղաքացիների ձայնն է) քաղաքական սկզբունքը և, քրեական վարույթ իրականացնելիս, օրենսդրական նորմերի, իրավունքի սկզբունքների և փաստերի փոխարեն, ղեկավարվել բացառապես քաղաքական այդ սկզբունքով։

Այս մասին ֆեսյբուքյան իր էջում գրառում է կատարել  իրավագիտության դոկտոր Արթուր Ղամբարյանը։

«Դա կլինի ավելի ազնիվ))

Առաջարկի պատմական նախադրյալները կան։ Տե՛ս նացիստական գերմանիայում գործող «Ֆյուրերպրինցիպի (Führerprinzip)» մասին Կառլ Շմիթի գիտական աշխատանքները»,-նշել է նա։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել