«Այս պատմությունը ես ինքս երբևէ չեմ հանրայնացրել, չնայած գործընկերներս պատմել են ԱԺ ամբիոնից»․ Սոնա Ղազարյան

Այս պատմությունը ես ինքս երբևէ չեմ հանրայնացրել, չնայած գործընկերներս պատմել են ԱԺ ամբիոնից, աջակցություն հայտնել:

Այս մասին գրառում է կատարել ՔՊ-ական պատգամավոր Սոնա Ղազարյանը։

«2021թ. մայիսին, երբ նիստից ընդմիջմանը դուրս եկա ԱԺ-ից բալիկիս հասնելու և կերակրելու նպատակով. Ադրինէն 6 ամսեկան էլ չկար, դաշնակների մի ստահակ խումբ՝ պատգամավոր Քրիստինե Վարդանյանի մասնակցությամբ հարձակվեցին վրաս, յանդեքս տաքսիիս վրա, և հարվածում էին մեքենային ու ինձ սպառնում, էս ամենը նկարեցին և համացանցում տարածեցին՝ իբր հերոսություն:

Առաջին արձագանքս՝ դե տխմարի մեկն է, չարժե կարևորություն տալ, որևէ ձև արձագանքել, հիմա պարզ է՝ սրանց կուսակցությունում սրբություն չկա, սկզբունք չկա, մեկ է՝ կերակրող մայր է, ինչ է, սրանց կուսակցությունում բռնություն են սովորեցնում, պետություն չսիրել են սովորեցնում, սրանք շարքերում սահմանադրական կարգ հարգող չկա, էսօր Քրիստինե Վարդանյանը ահաբեկիչների աջակից է, ավելացնելու բան չկա, մենակ նա չէ, իրենց ամբողջ ֆրակցիան:

հ.գ. Կտրիճ Ներսիսյանը թե չի արձագանքելու, պետք է գիտակցի, որ սատարում է ահաբեկչություն ու բռնություն»,-նշել է նա։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել