Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահն ընդունում է որոշումներ և կարգադրություններ՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ և «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության oրենքով իրեն վերապահված լիազորությունների շրջանակում:
Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի որոշումները չպետք է հակասեն Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը և Հայաստանի Հանրապետության oրենքներին, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի որոշումներին, Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի որոշումներին, Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի վավերացրած միջազգային պայմանագրերին:
Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի կարգադրությունները չպետք է հակասեն Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը, Հայաստանի Հանրապետության oրենքներին, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի որոշումներին, Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի որոշումներին, Հայաստանի Հանրապետության Նախագահի հրամանագրերին և կարգադրություններին, Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի վավերացրած կամ Հայաստանի Հանրապետության Նախագահի հաստատած Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերին:
Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահը կարող է ընդունել նորմատիվ որոշումներ և անհատական կարգադրություններ: