Եթե ապրանքը վաճառվում է ավտոմատի միջոցով

Այն դեպքերում, երբ ապրանքների վաճառքն իրականացվում է ավտոմատների օգտագործմամբ, ավտոմատների տերը պարտավոր է գնորդներին տեղեկատվություն հաղորդել ապրանքներ վաճառողի մասին` ավտոմատների վրա տեղեկություններ փակցնելով կամ գնորդներին այլ եղանակներով տեղեկատվություն տրամադրելով վաճառողի անվանման (ֆիրմային անվանման), գտնվելու վայրի, ինչպես նաև այն գործողությունների մասին, որոնք գնորդը պետք է կատարի ապրանքը ձեռք բերելու համար:

Ավտոմատների օգտագործմամբ մանրածախ առուվաճառքի պայմանագիրը համարվում է կնքված` գնորդի կողմից ապրանքը ձեռք բերելու համար անհրաժեշտ գործողություններ կատարելու պահից:

Եթե գնորդին չի տրամադրվել այն ապրանքը, որի համար նա վճարել է, վաճառողը պարտավոր է գնորդի պահանջով այն անհապաղ տրամադրել կամ վերադարձնել գնորդի վճարած գումարը:

Այն դեպքերում, երբ ավտոմատն օգտագործվում է դրամը մանրելու, վճարման նշանները ձեռք բերելու կամ տարադրամ փոխանակելու համար, կիրառվում են մանրածախ առուվաճառքի կանոնները, եթե այլ բան չի բխում պարտավորության էությունից:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել