88 տարեկանում կյանքից հեռացել է ՀՀ ժողովրդական արտիստ Գուժ Մանուկյանը: Լուրը հայտնում են Հայաստանի թատերական գործիչների միությունից։
«Խորը ցավով հայտնում ենք, որ կյանքից հեռացել է ՀՀ ժողովրդական արտիստ Գուժ Մանուկյանը:
Մեր խորին ցավակցություններն ենք հայտնում Գ. Մանուկյանի հարազատներին և գործընկերներին»,- նշված է Հայաստանի թատերական գործիչների միության հաղորդագրության մեջ: