Արթուր Չախոյանը նշանակվել է ՔԿ տարածքային քննչական վարչությունների գործունեության վերահսկողության գլխավոր վարչության պետի տեղակալ

Արթուր Չախոյանը նշանակվել է ՀՀ քննչական կոմիտեի տարածքային քննչական վարչությունների գործունեության վերահսկողության գլխավոր վարչության պետի տեղակալ։

Արթուր Սամվելի Չախոյանի կենսագրությունը

Ծնվել է 1977 թվականի հոկտեմբերի 4-ին, Շիրակի մարզի Մեծ Մանթաշ գյուղում:

Աշխատանքային գործունեություն

2014թ. մինչ օրս՝ Երևանի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետի քրեական դատավարության և կրիմինալիստիկայի ամբիոնի դոցենտ,

2021-2023թթ.` ՀՀ գլխավոր դատախազության ՀՀ ազգային անվտանգության ծառայությունում մինչդատական վարույթի օրինականության նկատմամբ հսկողության վարչության պետ,

2020-2021թթ.՝ ՀՀ գլխավոր դատախազության կոռուպցիոն հանցագործությունների գործերով վարչության պետ,

13-14.V.2020թ.` ՀՀ զինվորականի դատախազի տեղակալ,

2019-2020թթ.` ՀՀ գլխավոր դատախազության կոռուպցիոն հանցագործությունների գործերով վարչության պետ,

2016-2019թթ.՝ ՀՀ գլխավոր դատախազության ՀՀ ազգային անվտանգության մարմիններում քննվող, թմրամիջոցների ապօրինի շրջանառության հետ կապված և կիբեռհանցագործությունների գործերով վարչության պետի տեղակալ,

2015թ.-ից մինչ օրս՝ ՀՀ արդարադատության ակադեմիայի դասախոս,

2013-2016թթ.՝ Երևան քաղաքի դատախազության ավագ դատախազ,

2005-2014թթ.՝ Երևանի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետի դասախոս, ապա՝ ասիստենտ,

2001-2013թթ.՝ Երևանի պետական համալսարանի քրեական դատավարության և կրիմինալիստիկայի ամբիոնի ավագ լաբորանտ, ապա՝ լաբորատորիայի վարիչ,

Կրթություն

1999թ. ավարտել է Երևանի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետի բակալավրիատը, իսկ 2005թ.՝ մագիստրատուրան։

2012թ. շնորհվել է իրավաբանական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան, իսկ 2014թ.՝ դոցենտի գիտական կոչում։

Պարգևներ

ՀՀ Նախագահի 2021 թվականի համապատասխան հրամանագրով պարգևատրվել է Մխիթար Գոշի մեդալով, ինչպես նաև խրախուսվել գերատեսչական տարբեր պարգևներով:

Այլ տվյալներ

1999-2001թթ.՝ ծառայել է ՀՀ զինված ուժերում:

Ամուսնացած է, ունի երեք երեխա:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել