Կոշիկներն հագել է և առանց վճարելու դուրս եկել խանութից

Փետրվարի 15-ին, ժամը 17.00-ի սահմաններում, 1971 թ. ծնված Գրիգոր Մ.-ն մտնելով ոստիկանության Մալաթիայի բաժնի վարչական տարածքում` Րաֆֆու փողոցում գտնվող առևտրի կենտրոն` հագել է 8.500 դրամ արժողության կոշիկներ, առանց վճարելու դուրս եկել խանութից և քիչ անց բռնվել խանութի հսկիչ-վաճառողի և այդ պահին նշված վայրով անցնող ոստիկանության ծառայողի կողմից:

Ոստիկանության լրատվության բաժնից տեղեկացնում են, որ Գրիգոր Մ.-ն բերման է ենթարկվել բաժին: Գողոնն առգրավված է: Կատարվում է հետաքննություն:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել