Նա մեր նորագույն պատմության բարերարության խորհրդանիշն է․ Դավիթ Համբարձումյան

Ընդդիմադիր «Պատիվ ունեմ» խմբակցության վարչապետի թեկնածու Դավիթ Համբարձումյանն իր զորակցությունն է հայտնել գործարար Սամվել Կարապետյանին և նրա ընտանիքին։

«Սամվել Կարապետյանը սոսկ բարերար չէ: Նա մեր նորագույն պատմության բարերարության խորհրդանիշն է: Նրա անձի դեմ սանձազերծված բացահայտ քաղաքական հետապնդումները դատապարտելի են:

Իմ զորակցությունն եմ հայտնում Կարապետյան ընտանիքին: Վստահ եմ, որ այս փորձությունները ժամանակավոր են: Միասին հաղթահարելու ենք այս սև օրերը ևս և միասին տոնելու ենք չարի դեմ արդեն տեսանելի հաղթանակը»,-ֆեյսբուքյան իր էջում գրել է նա։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել