Քաղաքացիական պատասխանողի մասնակցությունը քրեական գործի դատական քննությանը

Քաղաքացիական պատասխանողը ներկայացված հայցի հետ կապված իր իրավունքները և օրինական շահերը պաշտպանելու նպատակով դատական քննության ընթացքում օգտվում է Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված իր իրավունքներից:

Քաղաքացիական պատասխանողի կամ նրա ներկայացուցչի չներկայանալը չի խոչընդոտում դատական քննությունը շարունակելուն և քաղաքացիական հայցը քննելուն:
Դատավճիռ կայացնելիս դատարանը, ելնելով քաղաքացիական հայցի հիմքերի ու չափի ապացուցված լինելու հանգամանքից, հարուցված հայցը բավարարում է լրիվ կամ մասնակիորեն, կամ մերժում է դրա բավարարումը, կամ այն թողնում է առանց քննության:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել