Ձերբակալված և կալանավորված անձանց հատուկ ավտոմեքենայով ուղեկցման առանձնահատկությունները

Ձերբակալված և կալանավորված անձանց ընդունելիս` հատուկ տրանսպորտային միջոցը հնարավորինս մոտեցվում է այն շինության մուտքի դռանը, որտեղ պահվում են ձերբակալված և (կամ) կալանավորված անձինք: Ձերբակալված և կալանավորված անձինք շարքով մեկ-մեկ մոտեցվում են մեքենայի թափքի դռանը։ Պահակախմբի ավագը նրանց ուղարկում է թափք` ստուգելով ըստ անունների ու ազգանունների և բարձրաձայն հաշվելով: Միաժամանակ, ուղեկցողներից մեկն առանց զենքի, ավագի հրահանգների համաձայն, նրանց տեղավորում է խցերում` բարձրաձայն կրկնելով հաշիվը: Մյուս ուղեկցողներն ապահովում են անվտանգությունը` թույլ չտալով կողմնակի քաղաքացիների կուտակումներ:

Ձերբակալված կամ կալանավորված անձին հատուկ տրանսպորտային միջոց նստեցնելուց հետո պահակախմբի ավագն ստուգում է մեկուսացման պահանջները, տալիս է հրահանգներ նրանց տեղավորելու մասին և զբաղեցնում իր տեղը խցիկում: Խցերի բանալիները պահվում են պահակախմբի ավագի մոտ:Հատուկ տրանսպորտային միջոցի խցերն ուղեկցման ընթացքում պետք է լուսավորված լինեն:

Ինչպես նաև պահակախմբի ավագը կանգառների ժամանակ կազմակերպում է մեքենայի արտաքին պահպանությունը և, անհրաժեշտության դեպքում, ձերբակալված և (կամ) կալանավորված անձինք դուրս են բերվում մեկ-մեկ` երկու ուղեկցողով: Ամեն դուրսբերումից հետո դռները պետք է փակվեն բանալիով:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել