Տեղ ունենք, որտեղ մեկ երեխայի կրթության վրա տարեկան 20 միլիոն դրամ է ծախսվում․ Ժաննա Անդրեասյան

ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստի ժամանակ այսօր՝ հունիսի 10-ին, ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն անդրադարձել է դպրոցների միավորման գործընթացին։

Նրա խոսքով՝ նոր դպրոցներ են կառուցվում, որպեսզի հնարավորինս շատ երեխաների համար հասանելի դառնան։

«Եթե այդ հասանելիությունը ընդամենը ճանապարհ նորոգելու, նորմալ տրանսպորտային միջոց ունենալու, անվտանգ, ապահով երթևեկություն ունենալու խնդիր է միայն, դա շատ ավելի հեշտ է լուծել, քան ամեն 5 երեխայի համար որակյալ դպրոց ունենալը։ Հիմա, մենք տեղ ունենք, որտեղ մեկ երեխայի կրթության վրա տարեկան 20 միլիոն դրամ է ծախսվում։ Մենք այդ 20 միլիոնը տայինք այդ երեխային, կուղարկեինք լավագույն կրթական հաստատություններում սովորելու։ Հիմա մենք ծախսում ենք ու չգիտենք՝ այդ երեխան ինչ կրթություն է ստանում։

Կան նաև դեպքեր, երբ տարեկան 5 միլիոն ենք մեկ երեխայի կրթությանը տալիս․ դա ավելին է, քան այսօր լավագույն մասնավոր դպրոցների տարեկան վարձը։ Մենք կարող էինք այդ երեխաներին այդտեղ ուղարկել»,-նշել է նախարարը՝ հավելելով, որ այստեղ կարևորը ոչ թե գումարն է, այլ երեխաների կրթության հարցն է։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել