Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Գորիսում զբոսնել է, շփվել քաղաքացիների հետ և տելեգրամյան իր էջում տեսանյութ հրապարակել՝ «Այցելեք Գորիս և զգացեք քաղաքի ջերմությունը» վերտառությամբ։
Տեսանյութում երևում է, որ վարչապետին ուղեկցում է Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանը։