Այսօր հրավիրված դատավորների ընդհանուր ժողովն Ուսումնական հարցերի հանձնաժողովի դատավոր անդամ է ընտրել Վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատի դատավոր Արսեն Մկրտչյանին։ Այս մասին հայտնում են խորհրդից։
«Վճռաբեկ դատարանի վարչական պալատի դատավոր Արման Թովմասյանն էլ ընտրվել է Արդարադատության ակադեմիայի կառավարման խորհրդի դատավոր անդամ:
Շնորհավորում ենք ընտրված անդամներին և մաղթում արդյունավետ աշխատանք»,-նշվում է խորհրդից: