Եթե ձերբակալված կինը ծննդաբերում է

Ծննդաբերության ժամանակ ձերբակալված կինը պետք է փոխադրվի առողջապահական հաստատություն` ապահովելով համապատասխան հսկողությունը նրա նկատմամբ: Ձերբակալվածին ծննդատուն տեղափոխելու դեպքում ՁՊՎ-ի վարչակազմը դրա մասին տեղյակ է պահում վարույթն իրականացնող մարմնին և կնոջ հարազատներին:

Հղի կամ իրենց մոտ երեխա ունեցող կանայք ՁՊՎ-ում տեղավորվում են այնպես, որ հնարավորինս նվազագույնի հասցվի ՁՊՎ-ում պահվող այլ անձանց հետ շփումը: Հղի կամ իրենց մոտ երեխա ունեցող ձերբակալված կանանց համար նախատեսված խցերում տեղադրվում են միահարկ մահճակալներ, երեխային տրվում է մահճակալ, իսկ խցերն ապահովվում են տաք ջրով: Հղի կանայք, կերակրող մայրերը և անչափահասները սննդով ապահովվում են Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված չափաբաժիններով:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել