Նախագահ Վահագն Խաչատուրյանը մայիսի 21-ին հրամանագիր է ստորագրել, որով պարգևատրել է պրոֆեսոր Սամվել Սարգսյանին։
«Հիմք ընդունելով վարչապետի միջնորդությունը՝ համաձայն Սահմանադրության 136-րդ հոդվածի և «Հայաստանի Հանրապետության պետական պարգևների և պատվավոր կոչումների մասին» օրենքի 5.3-րդ հոդվածի 1-ին մասի.
Հանրապետության տոնի առթիվ, գիտության և կրթության զարգացման գործում ներդրած նշանակալի ավանդի, երկարամյա անձնվեր և բեղմնավոր գործունեության համար Շիրակի Մ. Նալբանդյանի անվան պետական համալսարանի «Մաթեմատիկա, ֆիզիկա և տեղեկատվական տեխնոլոգիաներ» ամբիոնի պատվավոր վարիչ Սամվել Հովհաննեսի ՍԱՐԳՍՅԱՆԻՆ պարգևատրել Սուրբ Մեսրոպ Մաշտոցի շքանշանով»,-նշվում է հրամանագրում: