Մահացել է փորձառու օդաչու Մերուժան Ծատուրյանը։ Այս մասին հայտնում են Քաղաքացիական ավիացիայի կոմիտեից։
«Քաղաքացիական ավիացիայի կոմիտեն իր խորին ցավակցությունն է հայտնում փորձառու օդաչու Մերուժան Ծատուրյանի մահվան կապակցությամբ:
Նա եղել է բարձր որակավորում ունեցող մասնագետ, որի աշխատանքային ճանապարհը և նվիրվածությունը ավիացիայի ոլորտին արժանի են խորագույն հարգանքի:
Նրա լուսավոր հիշատակը միշտ կմնա մեր սրտերում»,-ասվում է հաղորդագրության մեջ: