Արտառոց միջադեպ է տեղի ունեցել Էջմիածնի դատարանում. մեղավորները կպատժվեն

Այսօր արտառոց միջադեպք է տեղի ունեցել Էջմիածնի դատարանում: Դեպքի մանրամասները  փաստաբան Անի Թորոսյանը գրել է ֆեյսբուքյան իր էջում:

Գրառման մեջ ասվում է.

«Այսօր Էջմիածնի դատարանի աշխատակիցները զուգարանի դուռը բանալիով փակել էին թիվ ԱՐԴ1/0880/02/11 գործով պատասխանող Անգին Մովսիսյանի վրա, այն պատճառով, որ «չի կարելի օգտվել» զգուշացումից հետո վերջինս «հանդգնել էր» օգտվել զուգարանից: Բոլորի ներկայությամբ տիկինը սկսեց աղմկել ու պահանջել աշխատակազմի ղեկավարին: Ըստ իր խոսքերի , երբ մտել է ներս իրեն ասել են , որ չի թույլատրվում քաղաքացիներին օգտվել դատարանի զուգարանից: Երբ տիկին Անգինը չլսելով աշխատակցին ներս է անցել՝ իրեն ասել են, թե «հիմա դուռը կփակեմ կիմանաս» … Հետո հարկադրված ներսից սկսել է հավածել փակ դռանը այնքան, մինչև բացել են…»

Դեպքին արձագանքել է ՀՀ դատական դեպարտամենտի միջազգային համագործակցության և հասարակայնության հետ կապերի ծառայությունը: Նրա տարածած հաղորդագրության մեջ ասվում է.

«Դատական դեպարտամենտն անմիջապես ձեռնարկել է միջոցներ դեպքի հանգամանքները պարզելու և մեղավորներին պատասխանատվության ենթարկելու ուղղությամբ: Դատարանի գրասենյակի աշխատակից Անահիտ Գևորգյանը խիստ նախազգուշացվել է»:

 

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել