Պանելային քննարկման ընթացքում արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն անդրադարձել է Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացին և ՀՀ-ԵՄ գործընկերությանը.
«Մենք սկսել ենք մեր երկխոսությունը Թուրքիայի հետ՝ հաշվի առնելով և հանրայնորեն հայտարարելով, թե՛ մենք, թե՛ մեր թուրք գործընկերները, որ այս գործընթացը պետք է տեղի ունենա առանց որևէ նախապայմանի: Այժմ ես ցանկանում եմ ասել, որ մենք ուրախ ենք տեսնել, որ Թուրքիայի և Հայաստանի միջև երկխոսությունն այնքան խնդրահարույց չէ, որքան կարելի է ենթադրել:
(…) Եվ այժմ մենք հասել ենք այն կետին, որտեղ միակ բանը, որ կանգնած է այսօրվա և վաղվա միջև, երբ կարող են հաստատվել դիվանագիտական հարաբերություններ մեր երկու երկրների միջև, սահմանները վերջապես բացվել, և կապի խնդիրը լուծվել՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցությունների և երկխոսության ոչ լիովին ավարտված վիճակն է: Թեև իմ անձնական վերաբերմունքն ու գնահատականն այն է, որ եթե մեզ հաջողվի բեկում ապահովել Թուրքիայի հետ, ապա այդ բեկումը, անկասկած, հսկայական դրական ազդեցություն կունենա Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման վրա։ Այսպիսով, մենք այստեղ ունենք ժողովրդավարություն: Մենք դիվերսիֆիկացնում ենք մեր կապերը մեր միջազգային գործընկերների հետ։ Մենք գործարկում ենք մի քանի ծրագրեր և մեխանիզմներ։ Մենք ունենք ՀԸԳՀ համաձայնագիր: Մենք ունենք Գործընկերության նոր օրակարգ Եվրոպական միության հետ։ Բայց կա նաև մեծ ակնկալիք։ Եվ կրկին, սա երկկողմանի գործընթաց է։ Մենք կարող ենք ակնկալիքներ ունենալ, բայց միգուցե դա այդպես չէ և դա չէ եվրոպական կողմից պատրաստվածությունը։ Այսպիսով, մենք պետք է հասկանանք, թե որտեղ են մեր տեսլականները համընկնում։ Եվ եթե այդ տեսլականներն իսկապես համընկնում են, ապա անհրաժեշտ է հասկանալ՝ ինչպես պետք է գործել, ինչպես պետք է միասին պլանավորել մեր ընդհանուր ապագան»։