Ի՞նչ է սպասվում երեխաներին հունիսի 1-ին․ քաղաքապետարանից հայտնում են

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում
Երեխաների պաշտպանության միջազգային օրը վերածվում է իսկական տոնի՝ Երևանի կենդանաբանական այգում։
Երևանի քաղաքապետարանից հայտնում են՝ ինչ է սպասվում հունիսի 1-ին՝ ժամը 11:00-18:00-ին։
  • Նոր ազատավանդակների և նոր կենդանատեսակների ցուցադրություն,
  • Երաժշտական անկյուն,
  •  Զվարճալի խաղեր-արհեստավարժ անիմատորների կողմից կկազմակերպվեն ակտիվ խաղեր, թիմային մրցույթներ և դինամիկ ակտիվություններ՝ տարբեր տարիքային խմբերի երեխաների համար,
  • Մուլտհերոսների հետ հանդիպում – այգու տարբեր 6 հատվածներում երեխաներին կդիմավորեն սիրված մուլտֆիլմերի կերպարները՝ լուսանկարների, պարերի և զվարճանքի համար,
  • Պղպջակների շոու (Bubble Show),
  • Ֆեյս-արթ (Face Art) – փոքրիկների դեմքերինկնկարեն գեղեցիկ ու վառ կերպարներ՝ կենդանիների, ծաղիկների, սուպերհերոսների տեսքով,
  • Զբոսանք այգու տարածքով,
  • Տոնական զարդարանք և անակնկալներ:
Մինչև 15 տարեկան երեխաների մուտքն անվճար է։
Կգործեն անվճար ավտոբուսներ՝ Երիտասարդական մետրոյի հարևանությամբ գտնվող կանգառից
Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել