Ինչպե՞ս դիմել դատարանին

Տարբեր երկրներում դատավարության մասնակիցները տարբեր կերպ են դիմում գործը քննող դատավորին կամ կոլեգիալ կազմին՝ հարգելի դատարան, ձերդ արժանապատվություն և այլն:

Ըստ ՀՀ Քրեական դատավարության օրենսգրքի՝ դատական քննության բոլոր մասնակիցները դատարանին դիմում են «Հարգելի դատարան» արտահայտությամբ, որից հետո ոտքի կանգնած անում են անհրաժեշտ հայտարարություններ, հարուցում են միջնորդություններ, բացարկներ:

Նույն կերպ դիմելու պարտականություն էր նախատեսում նաև ՀՀ Վարչական դատավարության հին օրենսգիրքը: Իսկ Վարչական դատավարության նոր օրենսգիրքը սահմանում է, որ դատավարության մասնակիցները և այլ անձինք դատարանին դիմում են «պատվարժան դատարան» արտահայտությամբ, դատական նիստում դատարանի և մյուս կողմի հետ հաղորդակցվում են հոտնկայս, բացառությամբ այն դեպքերի, երբ նախագահողը թույլատրում է հաղորդակցվել նստած։

ՀՀ Քաղաքացիական դատավարության օրենսգիրքը այս հարցի վերաբերյալ լռում է:

Օրենսդրությամբ դատարանին դիմելու ինչպիսի պարտականություն էլ որ սահմանվի, դատավարության մասնակիցների համար առաջնային նշանակություն ունի այն, որ այդ դիմելաձևը համահունչ լինի արդարադատություն իրականացնող մարմնի կայացրած ակտերին:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել