Նախորդ գիշեր ՔԿ Տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչության շենքից, որը գտնվում է դեղատան փողոցում, հափշտակվել է որպես իրեղեն ապացույց պահվող 590.000 դոլար, գրում է «Փաստինֆո»-ն՝ հղում անելով իրավապահ մարմիններում իրենց աղբյուրին։
Ի պատասխան Iravaban.net-ի հարցմանը՝ Քննչական կոմիտեից հայտնեցին, որ լուրը չեն մեկնաբանում։
Ըստ աղբյուրի՝ Հակակոռուպցիոն կոմիտեում հարուցվել է վարույթ։
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։