Կաշառք ստանալու փաստի առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում նախապատրաստված նյութերով` ՀՀ ՔՕ 311-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:
Հատուկ քննչական ծառայության փոխանցմամբ` նյութերի նախապատրաստմամբ պարզվել է, որ քաղաքացի Վ. Գ.-ն 2014թ. հունվարի 25-ին` ժամը 16:30-ի սահմաններում, ավտոմեքենայով ճանապարհային երթևեկության կանոններն իր կողմից խախտելու փաստը չարձանագրելու համար կաշառք է տվել այդ վայրում ծառայություն իրականացնող ՀՀ ոստիկանության ճանապարհային ոստիկանության ծառայողին:
Կատարվում է նախաքննություն:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: