«Հուսով ենք՝ վերաքննիչ քրեական դատարանը պատասխանատվություն կստանձնի այս «փոքրիկ» իրավական խայտառակությունից փրկելու մեր արդարադատությունը»․ փաստաբան

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

«Ինչպես հայտնի է Վճռաբեկ դատարանը բավարարել էր ՀՀ գլխավոր դատախազի ԺԱՄԿԵՏԱՆՑ բողոքը և Արա Մխիթարյանի մահվան փաստը, որպես նոր ի հայտ եկած հանգամանք դիտելով, Հարություն Գրիգորյանի գործն ուղարկել էր նոր քննության։

Նույն որոշմամբ վճռաբեկ դատարանը 5 տարի անազատության մեջ գտնվող Հարութի նկատմամբ ընտրել էր կալանքը որպես խափանման միջոց։

Պատճառաբանվում է, որ նախատեսվող հնարավոր ԱՄԵՆԱԽԻՍՏ պատժի ավելի քան 70% ն արդեն «կրած» Հարութը կարող է փախչել կամ ապօրինի ազդեցություն ունենալ (երևի փորձագետների նկատմամբ)։ Հարություն Գրիգորյանին օրենքով Չսահմանված կարգով կրկին դատելու և ազատության իրավունքի կոպտագույնս խախտման հարցը կգնահատի Եվրոպական դատարանը։

Իրավական ողբերգությունը շարունակել է առաջին ատյանի դատարանում գործի նոր քննության ընթացքում։ Դատարանը երկարաձգել է կալանքի ժամկետը նույն պատճառաբանությամբ։

Մեր կողմից ներկայացված հատուկ վերանայման բողոքի քննության արդյունքը պարզ կլինի մայիսի 26-ին։

Հուսով ենք, որ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը կստանձնի իրավական այս «փոքրիկ» խայտառակությունից մեր արդարադատությունը փրկելու պատասխանատվությունը»,-այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է փաստաբան Լևոն Սահակյանը։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել