«Ինձ 10-15 տարի է հետևում եք, լսե՞լ եք էդպիսի բան՝ «կոնտրոլի» տակ, ես չունեմ նման բառապաշար»․ Սերժ Սարգսյանը պատասխանել է Քոչարյանին

«Ես ընդհանրապես հակված չեմ անձնական զրույցները հրապարակայնացնել։ Զանգ եղել է, դրանից առաջ էլ է եղել։ Մի բան կարող եմ հստակ ասել՝ ցանկացած հարց ես կարող եմ բարձրաձայնել միայն այն ժամանակ, երբ նպատակահարմար համարեմ։ Կարծում եմ՝ ինձ 10-15 տարի է հետևում եք, լսե՞լ եք էդպիսի բան՝ «կոնտրոլի» տակ, ես չունեմ նման բառապաշար»,-այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանը՝ ի պատասխան Ռոբերտ Քոչարյանի այն հայտարարությանը, որ 2018 թվականին իր և Սերժ Սարգսյանի միջև խոսակցություն է եղել, ու «Ինքը (-խմբ․ Սերժ Սարգսյանը) շատ հանգիստ ասաց՝ ինչ-որ պրոբլեմ չկա, ամեն ինչ «կանտրոլի» տակ ա»։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել