Դեպքը տեղի էր ունեցել հյուրանոցի սենյակներից մեկում

Երևանի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանը քննում է Ն. Հ.-ին առաջադրված մեղադրանքը գողության հոդվածով: Այս մասին Իրավաբան.net-ը տեղեկանում է Դատական տեղեկատվական համակարգից:

Ըստ մեղադրանքի` 17.08.2013թ. Երևանի Գ. Նժդեհի փողոցի 42 հասցեի մոտ գտնվող թիվ 147 մանկապարտեզի բակում, Նորայր Մկրտչյանի հետ գրկախառնվելու ընթացքում, վերջինիս գրպաններից գաղտնի հափշտակել է զգալի չափերի` 30000 ՀՀ դրամ գումար: Բացի այդ 26.10.2013թ. Երևանում գտնվող «Գետառ» հյուրանոցային համալիրի սենյակներից մեկում, օգտվելով Սուրիկ Հովհաննիսյանի քնած լինելու հանգամանքից, վերջինիս տաբատի գրպանից գաղտնի վերցրել է 59000 ՌԴ ռուբլի և 100000 ՀՀ դրամ ու դիմել փախուստի, սակայն իր կամքից անկախ հանգամանքներով չի կարողացել հանցագործությունը ավարտին հասցնել:
37-ամյա աղջիկը կալանավորված է:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել