Գազամատակարարման վթարային դադարեցում Կենտրոն և Արաբկիր վարչական շրջանների որոշ հասցեներում

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Պահարանային գազի կարգավորիչ կետի աշխատանքի խափանման պատճառով մայիսի 21-ին ժամը 06։20-ից դադարեցվել է Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանի Զաքյան, Խորենացու փողոցներով, Մաշտոցի պողոտայով, Ամիրյան փողոցով պարփակված թաղամասի գազասպառողների, հարակից տարբեր նշանակության հանրային կազմակերպությունների,

ժամը 06։30-ից՝ Արաբկիր վարչական շրջանի Կոմիտասի պողոտայով, Գրիբոյեդովի, Զարյան, Վրացական փողոցներով պարփակված թաղամասի բազմաբնակարան շենքերի, առանձնատների գազասպառողների, հարակից տարբեր նշանակության հանրային կազմակերպությունների գազամատակարարումը։

Իրականացվում են վթարավերականգնողական աշխատանքներ, որոնց ավարտից հետո գազամատակարարումը կվերականգնվի։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել