Դատավոր Սուրեն Մնոյանի լիազորությունները դադարեցվել են՝ պաշտոնավարման տարիքը լրանալու կապակցությամբ։
Բարձրագույն դատական խորհրդի մայիսի 19-ի որոշման մեջ ասվում է․
«Հիմք ընդունելով Արագածոտնի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Սուրեն Լենդրուշի Մնոյանի 65 տարին 2025 թվականի մայիսի 21-ին լրանալու հանգամանքը և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 166-րդ հոդվածի 8-րդ մասով, «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 89-րդ հոդվածի 1-ին մասի 9-րդ կետով, 160-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով, 160-րդ հոդվածի 3-րդ մասով և 94-րդ հոդվածի 1-ին մասով` Բարձրագույն դատական խորհուրդը որոշում է՝
1. Պաշտոնավարման տարիքը լրանալու կապակցությամբ՝ 2025 թվականի մայիսի 21-ից Արագածոտնի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Սուրեն Լենդրուշի Մնոյանի լիազորությունները համարել դադարած»: