«Ես մասնակիցն եմ լինելու ձեր քաղաքական վախճանին»․ Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարը դադարեցրեց լիազորությունները

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

«Սիրելի նորքեցիներ, օրեր առաջ Նոր Նորք վարչական շրջանում տեղի ունեցած սադրանքը և դրան հաջորդած գործողությունները դարձան լայն քննարկման առարկա և հասան ՀՀ թիվ մեկ ամբիոն, որտեղ սկսեց քննարկվել իմ անձը»,-այս մասին Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական նիստի ընթացքում ասաց Նոր Նորք վարչական շրջանի ղեկավար Տիգրան Տեր-Մարգարյանը։

«Հանուն մանդատի՝ ճամբարից ճամբար թռած նման երևույթներ սկսեցին քննարկել իմ վարքագիծը։ Համոզված եմ, որ դրան հաջորդելու է նաև, դառնալու է շահարկման առարկա այն, որ ես, լինելով Նոր Նորք վարչական շրջանի ղեկավար, խոչընդոտելու եմ դատավարության ընթացքին։

Հետևաբար, պարոն քաղաքապետ, այսօրվանից դադարեցնում եմ իմ լիազորությունները՝ որպես Նոր Նորք վարչական շրջանի ղեկավար»։

Նա հիշեցրեց 2026-ին սպասվող ընտրությունների մասին, և ընդդիմադիրներին դիմելով՝ ասաց․ «Ես մասնակիցն եմ լինելու ձեր քաղաքական վախճանին»։

Մանրամասները՝ տեսանյութում։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել