Պարտավո՞ր է վարույթն իրականացնող մարմինը ձերբակալված անձին տեղեկացնել իր իրավունքների մասին

Ազատությությունից զրկված յուրաքանչյուր անձ իրավունք ունի իմանալու իր ձերբակալման պատճառները, բացի այդ, անձին պետք է բացատրել նրա կարգավիճակից բխող իրավուքների մասին: Ազատությունից զրկված անձն իրավունք ունի անձամբ կամ իշխանության ներկայացուցիչների միջոցով իր ընտանիքի անդամներին տեղեկացնել իր անազատությունից զրկվելու փաստի մասին: Հարազատներն ազատությունից զրկված անձի գտնվելու վայրի մասին տեղեկությունը պետք է ստանան անհապաղ, իսկ դրա անհնարինության դեպքում՝ առանց անհիմն ձգձգումների:

ՄԱԿ-ի Մարդու իրավունքների կոմիտեն սահմանել է, որ բավական չէ ազատությունից զրկված անձին տեղեկացնել միայն ձրբակալման պատճառների մասին՝ չնշելով նրան առաջադրված պաշտոնական մեղադրանքի էությունը: Անգամ պետական անվտանգության հետ կապված գործերով ոստիկանությունը պարտավոր է գրավոր շարադրել ձերբակլաման պատճառները, որոնք պետք է ներկայացվեն դատաքննության համար:

Մարդու իրավունքների Եվրոպական դատարանի դիրքորոշման համաձայն՝ ձերբակալված յուրաքանչյուր անձի պետք է հասկանալի, ոչ մասնագիտական, նրա համար ընկալելի լեզվով բացատրվեն նրա ձերբակալման իրավական հիմքերը, ինչը հնարավորություն կտա վերջինիս, ցանկության դեպքում, դիմել դատարան` վիճարկելու ձերբակալման օրինականությունը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել