Ստի դետեկտոր

Մոտավորապես 250 տարի մեր թվարկությունից առաջ հույն բժիշկ Էռասիստրատը բացահայտել է այն փաստը, որ սուտ խոսող անձի սրտի աշխատանքն արագանում է: Հետագայում դա կդառնա չափանիշ, որով ստի դեկեկտորը (պոլիգրաֆ) կորոշի անձի ճիշտ կամ սուտ խոսելը:

Ստի դետեկտորը կամ պոլիգրաֆը (polygraph, հունական πολύ — շատ և γράφω — գրել բառերից) տեխնիկական սարք է, որն օգտագործվում է անձի հոգեֆիզիոլոգիական հետազոտությունների համար: Այն միաժամանակ գրանցում է շնչառական, սրտանոթային ակտիվության տվյալները, մաշկի էլեկտրական դիմադրությունը և այլ ֆիզիոլոգիական տվյալներ, որոնք անհրաժեշտ են` պարզելու համար անձի հաղորդած տեղեկությունների հավաստիությունը:

Հ.Գ. Ստի բացահայտման անհրաժեշտությունն առաջ եկավ այն պահից, երբ մարդիկ սկսեցին ստեղծել միավորումներ:
Տարբեր միավորումներում գործում էին տարբեր մեթոդներ` սուտը պարզելու համար:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել