Այս տարի շրջանավարտների թիվը շուրջ 30.000 է․ ԿԳՄՍ փոխնախարար

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանն անդրադարձել է նաև 2024-2025 ուստարվա սովորողի գիտելիքների ստուգման, ավարտական և պետական ավարտական քննությունների կազմակերպման հարցերին:

«Այս տարի ևս Տավուշի մարզում նոր չափորոշչով սովորող ավարտողների համար բոլոր կրթական մակարդակներում նոր ձևաչափերով են իրականացվում քննությունները: Նրանց քննաշրջանը մի փոքր տարբերվում է մյուս մարզերի և Երևանի շրջանավարտների քննաշրջաններից: Տավուշի մարզի 12-րդ դասարանցիներին ինչպես նախորդ, այնպես էլ այս տարի, հնարավորություն է տրվել մասնակցել ինչպես հին, այնպես էլ նոր չափորոշչով քննություններին: Նրանք փաստացի երեք անգամ քննության մասնակցելու հնարավորություն կունենան՝ ի տարբերություն մյուս շրջանավարտների:

Հաջորդ տարի նոր չափորոշչով ավարտող շրջանավարտներ ունենալու ենք ամբողջ հանրապետությունում՝ թե՛ 4-րդ, թե՛ 9-րդ դասարանցիներ, և նոր համակարգը կգործի հանրապետության բոլոր դպրոցների համար»,- նշել է Արաքսիա Սվաջյանը՝ ընդգծելով, որ այս տարի շրջանավարտների թիվը շուրջ 30.000 է:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել