Խորհրդարանը քննարկել է Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2024 թ. գործունեության մասին հաղորդումը

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Ազգային ժողովը մայիսի 14-ի հերթական նիստում քննարկել է Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2024 թվականի գործունեության մասին հաղորդումը, որը ներկայացրել է Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Մեսրոպ Մեսրոպյանը:

Զեկուցողը ներկայացրել է հաշվետու տարում իրականացված հիմնական աշխատանքները՝ մասնավորապես նշելով, որ 2024 թվականին Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի քննարկմանն են ներկայացվել «Էլեկտրաէներգետիկայի մասին» եւ «Վերականգնվող էներգետիկայի եւ էներգաարդյունավետության մասին» նոր օրենքների լրամշակված նախագծերը, որոնց ընդունումը Եվրամիության դիրեկտիվների պահանջների հաշվառմամբ սկիզբ կհանդիսանա էներգետիկայի բնագավառում բարեփոխումների երկրորդ փուլի համար:

Նա հավելել է, որ հաշվետու տարում լրամշակվել են նաեւ հանձնաժողովի հիմնարար իրավական ակտերը, որոնք ուղղված են էներգետիկ բնագավառի կարգավորմանը:

Բարեփոխումներին անդրադառնալով՝ Մեսրոպ Մեսրոպյանը հայտնել է, որ հաշվետու տարում շարունակվել է էլեկտրաէներգետիկական շուկայի ազատականացմանն ուղղված գործընթացը, ինչը սկսվել էր դեռեւս 2004 թվականին:

Զեկուցողը հաջորդիվ ներկայացրել է ազատականացման արդյունքում ոլորտում արձանագրված արդյունքները:

Հաղորդումը՝ այստեղ:

Մեսրոպ Մեսրոպյանը պատասխանել է պատգամավորների հարցերին: Պատգամավորները հանդես են գալիս ելույթներով:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել