Երեխան լաց լինելով գալիսա տուն. ասում ա՝ «Մամ, բակում ինձ ասեցին Ռոբերտ Քոչարյան»: Նման գրառում է կատարել ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը։
«Մայրը ի պատասխան ասում է՝
«Հա, հա,՛ դու բան չէիր արել, քեզ հենց ընենց տեղն ասեցին Ռոբերտ Քոչարյա՞ն»:
Քեզ ամբողջ կյանքում ասելու են Ռոբերտ Քոչարյան, իսկ դու լացելու ես ու արդարանաս:
Դեռ այսքանը…»,-նշել է նա։
Հիշեցնենք՝ ավելի վաղ խորհրդարանում վիճաբանություն է սկսել Լևոն Քոչարյանի ելույթից հետո, որն իր ելույթում նշել էր․ «Ալեն Սիմոնյանը թող իմանա՝ իրեն երբ դուրս շպրտեմ էնտեղից, բարձր ա նստած, շատ ցավոտ է լինելու»։