Բաքվում Ռուբեն Վարդանյանի հերթական «դատական նիստի» ընթացքում դատավորներին ինքնաբացարկ հայտնելու միջնորդությունը թողնվել է առանց քննարկման, հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները, որոնք չեն կարող հավաստի աղբյուր հանդիսանալ։
Արցախի նախկին պետնախարարի «գործով» հաջորդ «դատական նիստը» նշանակված է մայիսի 20-ին։
Նիստում Վարդանյանը բողոք է ներկայացրել դատավորների կոլեգիայի դեմ, իսկ պաշտպանական կողմը՝ ի դեմս Ավրահամ Բերմանի, պաշտպանել է նրա հայտարարությունը։
«Հանրային մեղադրողը» շինծու դատավարության ընթացքում նշել է, որ մեղադրյալի իրավունքները հարգված են, իսկ պաշտպանական կողմը ապացույցներ չի ներկայացրել քրեական հետապնդման նկատմամբ դատավորների շահագրգռվածության վերաբերյալ։