«Հարգելի ծնողներ, դպրոց ընդունելության գործընթացում հաշվի կառնվի երեխաների՝ կրթության զարգացման առանձնահատուկ պայմանների կարիքը և դրանից կախված՝ որոշ երեխաների մասով, իրենց լավագույն շահից ելնելով, կարող է որոշում կայացվել առաջին դասարան ընդունելության մասով յոթ տարին լրանալու դեպքում»,-այս մասին գրառում է կատարել ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը։
Նախարարը հորդորել է հետևել համապատասխան կարգավորումների առաջարկին, որ կտեղադրվի իդրաֆթ հարթակում՝ ներկայացնելով ծնողների դիտարկումները։