Մաքսային միութանն անդամակցելը չի բերի աննախադեպ գնաճի: Տարածված տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը:
Այս մասին այսօր Կառավարության նիստի ժամանակ ասաց ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահե Ավանեսյանը:
Նրա խոսքով՝ ՄՄ-ին անդամակցելուց հետո ՀՀ-ում ինֆլյացիոն առավելագույն ճնշումը կարող է հասնել 1.5 տոկոսի. «Մեր գնահատականները շատ հստակ են եղել: Շուրջ յոթ ամիս առաջ խոսել ենք այդ մասին, որ ինֆլյացիոն առավելագուն տոկոսը կարող է հասնել մեկուկես տոկոսի, իսկ դրանից ավելի բարձր ինֆլյացիա լինելի չի կարող»:
Նախարարի փոխանցմամբ՝ կան ապրանքախմբեր, որոնց համար Հայաստանի Հանրապետությունը դիմելու է ՄՄ-ին՝ արտոնություններ ստանալու համար. « Մենք այս ոլորտում առավել թափանցիկ ենք աշխատում: Դա է պատճառը, որ առաջացել է նման աժիոտաժ: Բայց ես կարծում եմ, որ մենք պետք է շարունակենք հենց նման ոճով աշխատել՝ հանրությանն առավելագունս իրազեկելով մեր քայլերի մասին»:
Վարչապետ Տիգրան Սարգսյանը հանձնարարեց ժամանակացույց կազմել, որպեսզի ՄՄ-ի խնդիրներով զբաղվող 22 աշխատանքային խմբերը հաշվետվություն ներկայացնեն կատարված աշխատանքների մասին և ցանկացած հարցի շուրջ տան պարզաբանումներ:
«Մենք պետք է լինենք առավել թափանցիկ»,- եզրափակեց վարչապետը: