Վաճառքի ցուցադրված էներգետիկ ըմպելիքները պետք է լինեն առանձնացված սպառողական դարակաշարով (հատվածով) կամ «Խորհուրդ չի տրվում օգտագործել մինչև 18 տարեկան երեխաներին, հղիության և կրծքով կերակրելու ժամանակ, ինչպես նաև նյարդային բարձր գրգռվածությամբ, անքնությամբ, զարկերակային բարձր ճնշմամբ տառապող անձանց» գրառմամբ։ Գրառումը պետք է լինի ընթեռնելի և տեղադրված՝ տեսանելի վայրում հատուկ տեսակի նշումով։
«Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքն ընդուվել է 2025 թվականի հունվարի 22-ին։ Նախագահն օրենքը ստորագրել է փետրվարի 12-ին։ Այն ուժի մեջ կմտնի՝ 14.08.2025։
Վերը նշված փոփոխությունները չապահովելը առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկի չափով:
Հիշեցնենք, որ ԱԺ պատգամավորներ Ալխաս Ղազարյանը, Հակոբ Արշակյանը, Բաբկեն Թունյանը, Սոնա Ղազարյանը, Արուսյակ Ջուլհակյանը, Արսեն Թորոսյանը, Մարիամ Պողոսյանը, Հասմիկ Հակոբյանը հեղինակել էին ««Առեւտրի եւ ծառայությունների մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենսդրական փաթեթ, որի նպատակն է մինչև 18 տարեկան անձանց առողջության պահպանման նպատակով կոֆեին և տաուրին պարունակող էներգետիկ ըմպելիքների շրջանառության սահմանափակումը, ինչպես նաեւ իրավական հիմքերի ստեղծումը: